ԱՄՆ-ը և Թուրքիան հուլիսի 13-ին կքննարկեն իսլամ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենի հանձնման և պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող FETO խմբավորման դեմ պայքարի հարցերը: Այդ մասին գրում է iz.ru-ն:

Ամերիկյան պատվիրակության կազմի մեջ ներգրավված կլինեն պետդեպի, արդարադատության նախարարության և ՆԳՆ-ի ներկայացուցիչները:
«Տեխնիկական մակարդակում մենք պարբերաբար քննարկում ենք ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունների տարբեր կողմեր: Այդ շրջանակներում հուլիսի 12-ին Անկարայում երկու երկրները կքննարկեն FETO-ի դեմ պայքարի, առաջին հերթին Ֆեթհուլահ Գյուլենի արտահանձնման հարցը»,- ասվում է Թուրքիայի ՆԳՆ-ի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ թուրք-ամերիկյան բանակցություններում կքննարկվի նաև Halkbank-ի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Հաքան Աթիլայի և Թուրքիայում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների հարցերը:








































