Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը:
Ինչպես ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա քաղաքացին ազատվում է զինծառայությունից»:
Նրա խոսքով՝ երկրորդ առաջարկը վերաբերում է դպրոցը չավարտած անձանց. «Այսինքն՝ եթե 19 տարեկան անձը սովորում է դպրոցում և դեռ չի ավարտել, նա ենթակա է զորակոչման, նոր փոփոխությամբ անձին իրավունք է տրվում ստանալ տարկետում մինչև ուսման ավարտը»:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է նրան, որ եթե ուսանողը բուհ է ընդունվել տարկետման իրավունքով, սակայն նրա այն ժամանակ եղել է 17 տարեկան, և չի ձևակերպվել տարկետման իրավունքը, հնարավորություն տալ, որ նրան տրվի տարկետման իրավունք:
Մանրամասները՝ տեսանյութում:








































