Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ այս օրինագիծը պայմանավորվում է դատապարտյալների համար հիմնական իրավունքը հանդիսացող ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի իրավունքն ապահովելու անհրաժեշտությամբ կամ ավելացնելու պետության տրված իրավունքը այս ոլորտում:
«Կարճատև ու երկարատև հանդիպումների ժամկետը կառավարությունը ի վիճակի է կրկնապատկելու՝ ապահովելով այս անձանց նկատմամբ հարգանքի և ընտանիքի հետ շփման իրավունքը»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































