Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
«Եկեք ավելի խորանանք և մտածենք այդ չարաբաստիկ կարմիր գծերից ազատվելու մասին; Կամ՝ ի՞նչ է նշանակում 50 սմ առաջ կանգնելու համար՝ 5000 դրամ»,- իր ելույթում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մեր երկրում տուգանքները համահունչ չեն մեր կենսամակարդակին. «Կառավարությունը պետք է վերանայի իր տուգանային քաղաքականությունը: Նախընտրական պայքարի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ չէր ասում, որ բյուջեն լցնելու է տուգանքներով»:
Նրա խոսքով՝ ընդհանուր գաղափարը շատ լավն է, բայց կա ակտը ընդունելու նորմատիվային խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում: