ԱՄՆ-ում անվավեր կճանաչեն 362 հազար ամերիկացիների նոր կամ նորացված անձնագրերը, եթե նրանք չվճարեն բոլոր հարկերը, հայտարարել է IRS (Internal Revenue Service)-ը։
Փետրվարից ի վեր գերատեսչությունը 36 «լուրջ» պարտապանների է հայտնաբերել, որոնցից յուրաքանչյուրը պարտավոր է պետությանը 51 հազար դոլար վճարել։
Ընթացակարգւ համաձայն՝ «անբարեխիղճ» հարկատուների անունները պետքարտուղարություն կուղարկեն։ Իր հերթին, պետդեպը հաստատել է, որ արդեն մի քանի պարտապանի զրկել է անձնագրից։ Ընթացակարգը կավարտվի տարեվերջին։








































