ԱՄՆ պետդեպարտամենտում հայտարարել են, որ Իրանն ահաբեկչություններ ծրագրելու համար իր դեսպանատներն է օգտագործում։ Այս մասին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք (Սաուդյան Արաբիայի հետ) քննարկել ենք, թե ինչպես է Իրանն օգտագործում դեսպատաները ահաբեկչական հարձակումներ ծրագրելու համար։ Ամենավերջին օրինակը բելգիացիների բացահայտած դավադրությունն է»,-ասել է նա։
Դրա հետ կապված՝ Վաշինգտոնը երկրներին կոչ է անում «մանրակրկիտ ստուգել Իրանի դեսպանատների դիվանագետներին»՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Դրա վառ օրինակ է հուլիսի 2-ի միջադեպը, երբ Գերմանիայում Վիեենայի դեսպանատանը կից իրանցի դիվանագետ է ձերբակալվել՝ Ֆրանսիայում ահաբեկչություն ծրագրելու գործով։









































