Հունաստանում հնէաբանները հայտնաբերել են Հոմերոսի «Ոդիսականից» մի պատառիկ, որը ներկա պահին համարվում է եղածներից հնագույնը: Այդ մասին տեղեկացրել է Հունաստանի մշակույթի նախարարությունը՝ գրում է gazeta.ru-ն:

Տեղեկացվում է, որ հույն և գերմանացի հնէաբանների խումբը Օլիմպիայում պեղումներ կատարելու ժամանակ կավե տախտակ է հայտնաբերել, որի վրա 13 տող է փորագրված եղել պոեմի 14-րդ երգից: Նրանք համարում են, որ գտածոն կարող է ստեղծված լինել մինչև մ.թ.ա 3-րդ դարն ընկած ժամանակահատվածում:

Թեպետ գտածոյի հնության մակարդակը դեռ ճշգրտվում է, բայց հունական մշակույթի թանգարանու նշել են, որ այն յուրաքանչյուր դեպքում հանդիսանում է կարևորագույն հնէաբանական, գրական և պատմական արժեք:











































