Չեխիայի արդարադատության նախարար Տատյանա Մալան հրաժարական տալու որոշում է կայացրել՝ իր դիպլոմային աշխատանքում հայտնաբերված գրագողության ֆոնին։ Այս մասին գրում է Lidove noviny-ը։
Նախարարի խոսքով՝ գրագողության մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Նա ընդգծել է, որ ԶԼՄ-ներն են ուռճացրել այդ պատմությունը։
«Իմ դեմ քարոզարշավ է տարվում, և այդ պատճառով ես որոշեցի չխոչընդոտել նորանշանակ կառավարության աշխատանքին»,-հայտարարել է Մալան։
Նա ենթադրել է, որ այդ մեղադրանքի հետևում կարող է կանգնած լինել ընդդիմության՝ քաղաքական շարժումը վարկաբեկելու ցանկությունը։








































