Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ռոբերտ Քոչարյանն առաջին ցուցմունքը տվեց

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Մարտի 1-ի իրադարձությունների մասին և խոսել Երկրապահի, գեներալ Մանվելի ու պաշտպանության նախարարի մասին: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ստացվել է հակասական: Ըստ էության, դրա բովանդակային և տողատակային շերտերը հաշվի առնելով՝ հնարավոր է ասել, որ հարցազրույցը, ըստ էության, նաև ցուցմունք է, առաջին ցուցմունքը, իհարկե՝ ոչ ֆորմալ, որպես Մարտի 1-ի գործով վկա: Համենայնդեպս, նրան հրավիրել են հարցաքննության, սակայն գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ Երևանում Քոչարյանը կլինի ոչ շուտ, քան հուլիսի 25-ը: Սակայն նա ասել է, որ Քոչարյանը պատրաստ է ցուցմունք տալու: Իսկ նրա առաջին, հեռակա, ոչ ֆորմալ, ըստ էության, ցուցմունքը ստացվում է բավականին հակասական:

Նա մի կողմից փորձում է մնալ «միակ տղամարդու» դերի մեջ և ցույց տալ, որ վերջնագրով կարգի է հրավիրել թե՛ Երկրապահին, թե՛ գեներալ Մանվելին, թե՛ զինվորականության ու իրավապահ համակարգի մեջ հնարավոր պառակտիչներին, մյուս կողմից՝ այսպես ասած, հրաժարվում է պաշտպանության նախարարության գաղտնի 0038 հրամանագրից՝ ասելով, որ նախարար Միքայել Հարությունյանը այդ հրամանագրի ստորագրումը արել է ինքնուրույն, և դրա համար ամենևին պարտադիր չէր նախագահի համաձայնությունը: Այսինքն՝ հարցերը, իր իսկ խոսքով, առանց ավելորդ քննարկումների լուծած Քոչարյանը Միքայել Հարությունյանի հարցում լվանում է ձեռքերը:

Եվ ավելին՝ նա այդ պատասխանատվությունն անուղղակիորեն դնում է Սերժ Սարգսյանի վրա՝ ասելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերով որոշումները, ըստ այդ ժամանակի Սահմանադրության, գործադիր իշխանության տիրույթում էին: Իսկ բանն այն է, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո գործադիր իշխանության ղեկավար համարվում էր վարչապետը: Իսկ վարչապետն այդ ընթացքում Սերժ Սարգսյանն էր՝ պաշտոնապես նորընտիր նախագահը, որը սակայն դեռ չէր ստանձնել նախագահի պաշտոնը:

Այսինքն՝ ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանը Միքայել Հարությունյանի քայլերի համար պատասխանատվությունը թողնում է Սերժ Սարգսյանի վրա: Ասել կուզի՝ բոլորին կարգի հրավիրելու պատասխանատվությունը նա վերցնում է իր վրա, իսկ ահա արդեն կոնկրետ գործով մեղադրանքի մասով, որ օրեր առաջ ներկայացվել է Հարությունյանին, պատասխանատվությունը նա ակնարկով ուղղում է Սերժ Սարգսյանի կողմ: Միքայել Հարությունյանը, ինչպես հայտնի է, Հայաստանում չէ, ԱԱԾ պետը հայտարարել էր, որ նա Հայաստանից դուրս է եկել նախքան մեղադրանքը: Ինչո՞ւ են թույլ տվել, կարո՞ղ էին ունենալ, այսպես ասած, օպերատիվ տեղեկություն և կանխել, կամ մեղադրանքը ներկայացնել ավելի շուտ, սրանք հարցեր են, որոնք երևի թե պարզ պատասխան չունեն:

Անմտություն է կարծել, թե Մարտի 1-ի գործով «տեսականորեն» անցնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա ընդունելու է մեղքը առաջին իսկ, նույնիսկ երկրորդ, երրորդ, տասներորդ, այսպես ասած, փորձից, որ կգործադրեն իրավապահները: Ըստ այդմ՝ խնդիրն այստեղ այն է, թե նրանց մեղքը չընդունելու, նաև հետախուզման մեջ գտնվելու պարագայում իրավապահ համակարգը, տվյալ դեպքում Մարտի 1-ի գործը քննող խումբը, ՀՔԾ-ն ինչքանով պրոֆեսիոնալ կգտնվեն ու կբացահայտեն գործն անհերքելի ապացույցներով, ամբողջությամբ: Քոչարյանն ասում է, որ Միքայել Հարությունյանը պարտավոր չէր իր հետ համաձայնեցնել հրամանը: Կա՞ մեկը, ով կհավատա, որ Միքայել Հարությունյանը, ով, ի դեպ, այսպես ասած՝ դրածո նախարար էր և իրականում բացարձակապես ոչինչ չէր որոշում բանակում, միայնակ կգնար այդպիսի քայլի: Բայց, միևնույն ժամանակ, կար Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյան, որը նաև Ռոբերտ Քոչարյանի վստահելի պաշտոնյաներից էր: Սեյրան Օհանյանը չէր կարող տեղյակ չլինել ներքին հրամանից, քանի որ նա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, որ հետո Միքայել Հարությունյանի փոխարեն դարձավ նախարար, և որը Մարտի 1-ի առիթով ավելի շատ էր երևում էկրաններին, քան Հարությունյանը:

Ըստ այդմ՝ կարո՞ղ էր Օհանյանը տեղյակ լինել այդ ներքին հրամանից՝ իսկ չլինել նա ուղղակի չէր կարող, և այդ մասին տեղյակ չպահել գերագույն գլխավոր հրամանատարին՝ ասելով նրան, որ կա պաշտպանության նախարարի այդպիսի որոշում: Չէ՞ որ խոսքը վերաբերում էր պատերազմող երկրի բանակը ներքին հարցերում օգտագործելուն: Չէր կարող, հետևաբար, եթե Քոչարյանը պատասխանատվությունը դնում է Սերժ Սարգսյանի վրա, թեկուզ անուղղակի, ապա նա կարող էր որպես գերագույն հրամանատար կանխել այդ որոշումները, եթե դրանք, այսպես ասած, իր սրտով չէին: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ Հատուկ քննչական ծառայության մասով հասունանում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առերեսման պահը, իսկ գուցե նաև, այսպես ասած, խաչաձև հարցաքննությունների, ներառյալ նաև Սեյրան Օհանյանը և այդ ժամանակ նաև ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանն արդեն ողջ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում