Կանայք քաղցկեղով ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ՝ գրում է healthystyle.info-ն:

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանանց շրջանում քաղցկեղի դեպքերը 6 անգամ գերազանցում են տղամարդկանց շրջանում գրանցված դեպքերին: Պատճառը, ըստ գիտնականները, ճարպակալումն է:

Երկու սեռերի շրջանում էլ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը նշվում է անառողջ կենսակերպը, սակայն հիմնական ծանրությունը ընկնում է կանանց վրա:

Բացի ճարպակալումից կանանց շրջանում քաղցկեղի տարածման պատճառ է համարվում նաև այն, որ վերջին տարիներին ավելի շատ թվով կանայք են սկսել ծխել և ալկոհոլ օգտագործել:








































