Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում Կրոնա կրկեսում ելույթի ժամանակ: Երկու փղերը հարձակվել են Մալա անունով էգ փղի վրա, ինչի արդյունքում փիղը ընկել է հանդիսատեսի վրա: Խուճապահար մարդիկ սկսել են այսուայնկողմ փախչել՝ գրում է life.ru-ն:
Որոշ ժամանակ անց վարժեցնողներին հաջողվել է հանգստացնել կատաղած փղերին, սակայն միջադեպի արդյունքում հանդիսատեսներից մեկը վնասվածք է ստացել: Մալամննույնպես տուժել է. նա սկսել է կաղալ: Ցուցադրությունը, այնուամենայնիվ, շարունակվել է մի փոքր դադարից հետո:

Կրկեսի տնօրեն Ժանա Մանդանան համարում է, որ կենդանիները պայքարում են խմբում իշխանության համար, դրա համար էլ նրանց միջև նման կոնֆլիկտները բնականոն երևույթ են:











































