45 տարի առաջ ԽՍՀՄ-ի արձակած «Տիեզերք-482» տիեզերակայանը շուտով Երկրի վրա կընկնի։ Այս մասին հայտարարել է աստղագետ և տիեզերագնացության պատմաբան Պավել Շուբինը։
1972-ի մարտի 31-ին Վեներա մոլորակ «Վեներա-9» տիզերակայանն ուղարկելու փորձ է կատարվել՝ մի քանի օր առաջ արձակված «Վեներա-8»-ից հետո։

Սակայն անսարքության պատճառով սարքավորման շարժիչն անջատվել է և այն մնացել է Երկրի էլիպսաձև ուղեծրում։
Քանի որ խորհրդային շրջանում բոլոր արհեստական արբանյակներին «Տիեզերք» էին անվանում, «Վեներա-9»-ը «Տիեզերք-482» են վերանվանել։
««Տիեզերք-482» կայաննն առաջիկա 4-7 տարում մեզ մոտ կվերադառնա»-մեկնաբանել է Շուբինը։













































