Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կատակով ծաղրել է Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին՝ աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում հավաքականների խաղից հետո։

Հուլիսի 7-ին Իբրահիմովիչն ու Բեքհեմը գրազ էին եկել, որի համաձայն՝ Շվեդիայի հավաքականի հաղթանակի դեպքում Բեքհեմը պետք է Իբրահիմովիչին տաներ IKEA խանութ և գներ ամենն, ինչ կցանկանար Զլատանը, իսկ Անգլիայի հաղթանակի դեպքում Իբրահիմովիչը պետք է «Ուեմբլի» մարզադաշտ գար Անգլիայի հավաքականի շապիկով և ընդմիջմանը ֆրի ուտեր։

«Կարծես թե ինչ–որ մեկը նորից «Ուեմբլի» է գնալու»,– գրել է Բեքհեմը իր Intagram-ում։

Հիշեցնենք, որ անգլիացիները հուլիսի 7-ին հաղթեցին Շվեդիայի հավաքականին 2:0 հաշվով։










































