ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատորներին կոչ է արել կրկին զբաղվել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ անձնական փոստը օգտագործելու հետաքննությամբ:

Twitter սոցցանցի իր էջում նա 2016-ի ԱՄՆ նախագահի ընտրությանը ենթադրյալ ռուսական միջամտության հարցով հետաքննությունն անվանել է վհուկների որս և կոչ է արել ուշադրությունը սևեռել Հիլարի Քլինթոնի՝ անհետացած փոստային ծառայության հարցով հետաքննության վրա:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնավոր փոստը նախընտրական արշավի հիմնական թեմաներից էր, ինչի շնորհիվ Դոնալդ Թրամփին հաջողվեց հաղթել Քլինթոնին: Քլինթոնը քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ 2009-2013 թվականներին պետքարտուղար եղած ժամանակ օգտագործել է մասնավոր փոստային ծառայությունը:











































