Չինաստանի Գուանչժոու քաղաքում ավտոբուսի վարորդը ծեր կնոջը շալակած անց է կացրել փողոցով: Նրա բարի արարքը պատկերող տեսանյութը բուռն քննարկման թեմա է դարձել համացանցում՝ գրում է iz.ru-ն:
Տեսանյութում երևում է, որ ծեր և վատառողջ կինը չափազանց դանդաղ է անցնում փողոցի բանուկ հատվածը: Սկզբում ավտոբուսի վարորդը փորձում է նրա ձեռքից բռնելով անցկացնել փողոցը, սակայն հետո որոշում է շալակել նրան:

Դրանից հետո վարորդը վերադառնում է և շարունակում իր ճանապարհը:









































