«Ոնց կարող էր նախկին իշխանությունը բռնել գողացողների ձեռքը, եթե ինքն էր հովանավորում, գարանտ կանգնում դրան։ Ամբողջ վիճակը ստեղծվել և հովանավորվում էր իշխանության կողմից»,-«Առաջին լրատվական.-ի հետ զրուցյում ասաց երաժիշտ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող բացահայտումներին, տաիներ շարունակ իրականացված թալանին։
Արծրունու խոսքով՝ Հայաստանը եղել է ավտորիտար երկիր, որը, փաստորեն, հովանավորել է նաև հանցագործությունները։
Երաժշտի խոսքով այս պատկերն է ստեղծվել, քանի որ այդ պատկերը ստեղծողները անկիրթ, անբովանդակ, անգրագետ մարդիկ են եղել, հեռու մշակույթից։ «Հենց սա էլ բերեց ռեժիմի անկմանը, քանի որ այն, ինչ չունի ներքին բովանդակություն, ինքն իրենք քանդում է, քանդվում է։
Հնարավոր չէ բովանդակային, հումանիստական տիրույթը լցնել հողական, ախպերական սկզբունքներով։ Սրանք իրարարմերժ երևույթներ են, որը ստեղծում է ներքին կոնֆլիկտ, որն էլ հանգեցրեց իշխանափոխության»,-նկատեց Արծրունին՝ հավելելով, որ նախկին իշխանությունները, եթե մի քիչ պատմությանը տեղյակ լինեին, կիմանային, որ այն ալգորիթմը, որով իրենք շարժվում են, տանում է կործանման։
Առավել մանրամասն՝ տեսանյությում








































