Հեղեղումները և սելավները, որոնք Ճապոնիայում սկսվել են հորդառատ անձրևների պատճառով, 21 մարդու կյանք են խլել, ևս 47-ն անհայտ կորած է համարվում։ Այս մասին գրում է Xinhuanet-ը։
Հուլիսի 7-ի դրությամբ՝ շուրջ 48 հազար փրկարար, ոստիկան և հրշեջ փնտրում են մարդկանց, որոնք հայտնվել են ծուղակում կամ վիրավորվել են սողանքների կամ հեղեղումների հետևանքով։

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնում է, որ երկրի Արևելքում և Արևմուտքում անձրևները կարող են շարունակվել մինչև կիրակի։

Ավելի վաղ հայտնի էր 8 զոհի մասին։








































