Տղամարդկանց կյանքի տևողությունը ավելի կարճ է, քան կանանցը. դա է ապացուցում արտաքին հանգամանքներով պայմանավորված մահացության բարձր ցուցանիշը՝ գրում է iz.ru-ն:
Արտաքին հանգամանքների թվում լրատվամիջոցը նշում է տարբեր մեխանիզմների օգտագործում՝ ավտոմեքենաներ, ինքնաթիռներ և այլն, ալկոհոլի օգտագործում և ծխելու վնասակար սովորություն:

Պատճառների թվում է նաև ճարպակալումը. վերջին 10 տարում տղամարդկանց շրջանում երկու անգամ ավելացել է ճարպակալումով տառապողների թիվը: Այն հանգեցնում է արյան բարձր ճնշման, գլխուղեղի կաթվածի:











































