Բողոքի ակցիայի մասնակիցը Նյու Յորքում բարձրացել է Ազատության արձանի ստորին հատված։ ԶԼՄ-ների տվյալներով՝ կինը՝ մյուս ցուցարարների հետ միասին դեմ էր հանդես գալիս ԱՄՆ միգրացիոն քաղաքականությանը։
Երբ կինը հայտնվեց Ազատության արձանի հիմքի մոտ, ոստիկանությունը Լիբերթի կղզուց տարհանեց մարդկանց։ Դրանից ոչ շատ առաջ ցուցարարները թափահարում էին «ԱՄՆ իմիգրացիոն և մաքսային ոստիկանության լուծարում» գրությամբ պաստառը։ Նրանք պահանջում էին «միավորել ընտանիքներին, դադարեցնել արտաքսումը և վերջ դնել ձերբակալություններին՝ որպես զսպող գործոն»։
Արդյունքում 7 մարդ է ձերբակալվել։


DEVELOPING: Woman has scaled base of the Statue of Liberty; visitors being evacuated from the island. https://t.co/QETbOlJIq4 pic.twitter.com/qIAsAj5MHK
— ABC News (@ABC) July 4, 2018








































