ԱՄՆ անկախության տոնը նշում են ամեն տարի հուլիսի 4-ին՝ ի պատիվ պատմական փաստաթղթի՝ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման, ինչը դարձել է 1775-1783թթ. Ամերիկյան հեղափոխության կենտրոնական պահերից մեկը: Ուշագրավ է, որ ինքը՝ փաստաթուղթը, կազմվել է երկու օր շուտ՝ հուլիսի 2-ին, իսկ այդ օրը Երկրորդ մայրցամաքային կոնգրեսում 13 նահանգների ներկայացուցիչները ընդունել են Անկախության հռչակագիր, որում առաջին գաղութները կոչվել են «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» և հռչակվել են ինքնուրույն պետություն:

Հռչակագիրը դարձել է պատմության մեջ առաջին փաստաթուղթը, որը բարձրաձայնել է ինքնավարության սկզբունքների մասին՝ որպես պետական կառուցվածքի հիմք: Միաժամանակ դրանում ասվում էր, որ «բոլոր մարդիկ հավասար են ստեղծվել, որ Արարիչը նրանց տվել է անկապտելի իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, ազատության և երջանկության ձգտման իրավունք»:

Փաստաթուղթը կազմել է Ամերիկյան հեղափոխության հեղինակավոր գործիչ, դիվանագետ և Լուսավորչության շրջանի (հետագայում՝ 1801-1809թթ., ԱՄՆ 3-րդ նախագահ) Թոմաս Ջեֆերսոնը: Նրա հետ միասին փաստաթղթի վրա աշխատել են ԱՄՆ ևս մեկ ապագա նախագահ Ջոն Ադամսը, ինչպես նաև Բենջամին Ֆրանկլինը, Ռոջեր Շերմանը, Ռոբերտ Լիվինգստոնը: Ընդհանուր առմամբ փաստաթղթի տակ դրված է 56 ստորագրություն:














































