Մարիխուանայի օգտագործումը առաջացնում է հազ և վատթարացնում խորխի անջատումը: Այսպիսի կարծիք են հայտնել Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները: Տեղեկությունները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում:

Գիտնականները վերլուծել են 22 հետազոտություն՝ նվիրված մարիխուանայի օգտագործման և շնչառական համակարգի վատթարացման միջև կապին: Պարզվել է, որ մարիխուանան զգալիորեն մեծացնում է հազի ռիսկը և նվազեցնում խորխի անջատումը: Բացի այդ, մարիխուանա օգտագործողների մոտ հաճախ նկատվում է խռխռոց և շնչառության ծանրություն: Թե ինչպես է նա ազդում թոքերի վրա՝ առայժմ չի հաջողվել պարզել:











































