Գիտնականները կնճիռների դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել, որը բոտոքսի ներարկումներ չի պահանջում։ Մասնագետները մի քանի մթերք են թվել, որոնք խոչընդոտում են դրանց առաջացմանը։
Այսպես, նախևառաջ սննդակարգում պետք է կարմիր ձուկ ներառել, որը հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով։ Պետք է նաև օգտագործել կիվի, որը նպաստում է մաշկի համար օգտակար կոլագենի արտազատմանը։ Հարթ մաշկը կարող է պահպանել նաև կոճապղպեղը։
![]()
Կոլագենի արտազատության համար օգտակար են նաև դդումը և արևածաղիկը։ Պետք է նաև ընկուզեղեն օգտագործել, որը վիտամին E է պարունակում։








































