Mitsubishi ընկերութունը վաճառքի է հանել Pajero IV-ի նորացված տարբերակը՝ տեղեկացնում է InfoCar-ը:
Ավտոմեքենան ներկայացվել է Չինաստանում: Սա արդեն այս մոդելի երկրորդ նորացված տարբերակն է: Առաջին տարբերակը ներկայացվեց անցյալ տարի. այն ժամանակ մեքենան համալրվել էր մեծ սենսորային էկրաններով և ձայնային կառավարմամբ հագեցած մուլտիմեդիայի համակարգով: Նոր տարբերակը փոփոխություն է մտցրել արտաքին տեսքում:
Չինական Pajero 2019 մոդելը նորացվել է հետևի լուսարձակների արծաթագույն եզրերով, նոր ռադիատոր ցանցով: Չինաստանում կարելի է գնել 174 ձիաուժ հզորությամբ մոդելը: