Ռուսական գլխազարդերով ֆուտբոլային երկրպագուները, որոնք Ռուսաստան–Իսպանիա խաղի ժամանակ հոթ–դոգեր էին ուտում, զվարճացրել են համացանցի օգտատերերին և մարզադաշտից արված լուսանկարն արդեն մեմ է դարձել։

Համացանցում նշում են երկրպագուների տարօրինակ հանգստության մասին։ Այնպիսի տպավորություն է, կարծես նրանք մարզադաշտ էին եկել հոթ–դոգ ուտելու և խաղը իրենց բացարձակ չէր հետաքրքրում։

Երկրպագուները եղել են դիզայներ Իննա Կալենսկայան, խմբագիր Դմիտրի Գնատյուկը և նրանց եղբորորդին, բարի սեփականատեր Յուրի Գնատյուկը, որոնք իրենց հիմա «մեմասիկ» են անվանում,– հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը։

Նրանք պատմել են, որ մի քանի խաղի են ներկա եղել և հիմա համոզվել են, որ նրբերշիկը հաղթանակ է բերում։











































