Ամերիկյան Rolling Stone ամսագիրը հրապարակել է XXI դարի 100 լավագույն երգերի վարկանիշային աղյուսակը։
Առաջին հորիզոնականում է հայտնվել է Crazy in Love երգը, որ 2003 թվականին կատարել են Բեյոնսեն և Ջեյ Զին։
Երկրորդ տեղը գրավել է Paper Planes երգը, որ հայտնվել է 2007 թվականին բրիտանական M.I.A երգչուհու կատարմամբ։ Երգը դարձել է «Միլիոնատերը հետնախորշից» ֆիլմի սաունդթրեքը։
Երրորդ տեղում է ամերիկյան Seven Nation Army ռոք խմբի The White Stripes (2003) երգը։
Աղյուսակի առաջին քսան երգերի շարքում են նաև.
Hey Ya! (Outkast), 99 Problems (Ջեյ Զի), Maps (Yeah Yeah Yeahs), Runaway (Քանյե Վեսթ և Pusha T), Rolling in the Deep (Ադել), Royals(Լորդ), Last Nite (The Strokes), Since U Been Gone (Քելի Քլարքսոն), Get Ur Freak On (Միի Էլիոթ), Alright (Քենդրիկ Լամար), Toxic (Բրիթնի Սփիրս), Crazy (Gnarls Barkley), All My Friends (LCD Soundsystem), Work It (Միսի Էլիոթ), Blackstar (Դևիդ Բոուի), Dancing on My Own (Ռոբին), Rehab (Էմի Վայնհաուս) երգերը։ Աղյուսակը եզրափակում է պուերտոռիկացի Դեդի Յանկին՝ Gasolina երգով։








































