Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ մերձավորարևելյան հարցերով խորհրդական Էրշաթ Հյուրմուզլուն երեկ գիշեր «Ալ Արաբիա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իր երկիրն Ասադին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է տվել՝ խոստացված բարեփոխումների իրականացումն սկսելու համար.
«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի Ասադը դրական պատասխան տա բարեփոխումներ սկսելուն։ Հակառակ դեպքում Ասադը կարող է հեռացվել, իսկ երկիրը շարունակ կգտնվի օտար ռազմական միջամտության վախի տակ»։
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասնում է մոտ 11,000-ի։