Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է 2018 Աշխարհի առաջնության խաղերից ազգային հավաքականի դուրս մնալը։ «Մենք ավելի շատ կինո էինք գնում, քան ֆուտբոլային խաղի։ Նախօրոք հայտարարված մահվան ֆիլմի։ Հենց դա էլ մենք տեսանք։ Ֆրանսիան զսպեց Լիոնել Մեսիին և հենց դաշտի մեջտեղից թույլ չտվեց, որ նա մոտենա դարպասին։ Առանց Մեսիի մենք ընդամենը սովորական թիմ ենք»,– ասել է Մարադոնան։








































