Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները. վարչապետը՝ զինհաշմանդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:

Վարչապետը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:

Վարչապետը զրուցել է կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զինհաշմանդամներին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար և հորդորել նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում, կենտրոնի մասնագիտական թիմի հետ ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար՝ իրենց առջև դնելով հեռահար նպատակներ: «Մարդու նպատակադրվածությունն է ընդլայնում հնարավորի սահմանները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքներին, որ պատվով են տանում այս իրավիճակը: Նաև ներողություն եմ խնդրում ձեզնից, որ հայրենիքն ի վիճակի չի եղել, պատշաճ ձևով չի ապահովել այն ամենն, ինչ պետք է ապահովեր: Համագործակցված պետք է բոլոր խնդիրները քարտեզագրենք, որոշենք առաջնահերթությունները և միմյանց հետ փորձենք այդ խնդիրները լուծել, հաշվի առնելով հետևյալ բանաձևը՝ հայրենիքը պետք է սիրի իր քաղաքացուն, քաղաքացին էլ՝ հայրենիքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անելու է զինհաշմանդամներին ըստ արժանվույն գնահատելու համար: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կենտրոնը և զինհաշմանդամները գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում ու հավելել, որ համագործակցությամբ հնարավոր կլինի քայլ առ քայլ հասնել բոլոր խնդիրների լուծմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Զինված ուժերում առկա խնդիրների լուծումը և զինհաշմանդամներին հորդորել Պաշտպանության նախարարության հետ կիսվել ունեցած տեղեկատվությամբ ու փորձով:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, այն հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն հնարավորություններից է:

Ներկայումս կենտրոնում բուժում են ստանում տարբեր տարիներին, այդ թվում՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողները:

    

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում