ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել առանց հապաղելու արտաքսել անլեգալ ներգաղթյալներին: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ անլեգալներին արտաքսելու համար դատարանի որոշում պահանջող ամերիկյան օրենքներն աշխարհում ամենահիմար օրենքներն են՝ գրում է kommersant.ru-ն:
«Երբ մարդիկ մեր երկիր են ժամանում անօրինական ճանապարհով մենք պետք է ետ ուղարկենք նրանց առանց հապաղելու և առանց իրավաբանական գործընթացների, որոնք տարիներ են տևում: Մեր օրենքներն աշխարհում ամենահիմար օրենքներն են»,- գրել է Թրամփը Twitter-ում:
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ հանրապետականները ձգտում են սահմանների ամրացմանը, ինչը կնվազեցնի հանցագործության մակարդակը: Իսկ դեմոկրատները, ըստ Թրամփի, թուլություն են ցուցաբերում բաց սահմանների ձգտելով:









































