Որևէ մեկը չի կարող ժխտել, որ իր գործունեության ամբողջ ընթացքում դատախազությունն առանցքային դերակատարում է ունեցել հանցավորության դեմ պայքարի գործում: Դատախազի օրվան ու դատախազության հիմնադրման հարյուրամյա տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստում ելույթի իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` ներքաղաքական պայքարի բովում եղել են վիճահարույց, ակնհայտ սխալ ու անթույլատրելի, անօրինական քայլեր ու որոշումներ: «Բայց ես սա չեմ ասում մեր տոնը, Ձեր տոնը փչացնելու համար: Ես սա ասում եմ` ընդգծելու իմ համոզմունքն ու ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմինների, դատախազության համար ևս նոր էջ է բացվել, և դա մեծ հնարավորություն է Հայաստանի, այնպես էլ քաղաքացիների ու իրավապահ ոլորտի համար»,-ասաց Փաշինյանը:








































