Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 06:00-ի սահմաններում Աճառյան և Առինջեցի փողոցների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Սեդրակ Գևորգյանի վարած Ford Transit մակնիշի 85 ZՏ 008 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 38-ամյա Թադևոս Գալստյանի վարած Honda մակնիշի 23 AM 122 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ford-ը կողարջվել է: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի հետևանքով վարորդներից Ս. Գևորգյանը, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա Դավիթ Մինասյանը, վարորդ Թ. Գալստյանն ու վերջինիս ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Արման Բակունցը և 26-ամյա Էդգար Ւսրայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:









































