Իրաքում 12 մահապատժի վճիռ է ի կատար ածվել ահաբեկչական գործունեության և ԻՊ–ի հետ կապի մեջ մեղադրվողների նկատմամբ։
Այս մասին հաղորդում է Ալ–Ջազիրան՝ հղում անելով Իրաքի կառավարության հունիսի 29–ի որոշմանը։
«Վարչապետ Հայդեր ալ–Աբադիի հրամանի համաձայն՝ 12 մեղադրյալների նկատմամբ մահապատժի դատավճիռները իրականացվել են»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մահապատիժները իրականացվել են վարչապետի որոշումից մի քանի ժամ անց։
Բոլոր մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել Իրաքի անվտանգության ծառայությունների յոթ աշխատակիցներին առևանգելու և սպանելու մեջ։ Նրանց ազգային պատկանելությունը չի մանրամասնվում։











































