Երկրի բնակիչները միանգամից մի քանի աստղագիտական երևույթների ականատես կլինեն։
Հուլիսի 6-ին Երկիրը կգտնվի Արևից ամենամեծ՝ 152 095 566 կմ հեռավորության վրա, իսկ հուլիսի 13-ին տեղի կունենա Արևի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի հարավային բևեռային լայնություններում։
Հուլիսի 27-ին հնարավոր կլինի հետևել լուսնի խավարման և Մարսի մեծ դիմակայության համընկնմանը։

Հուլիսի 27-ի Լուսնի խավարումը XXI դարի ամենաերկարատևն է լինելու։
Մարսը այնքան է մոտենալու Երկրին, որ աստղադիտակով հնարավոր կլինի տեսնել նրա լանդշաֆտի մանրամասները։

Ամսվա վերջին ամառային աստղային անձրև կտեղա, որը իր առավելագույն ուժգնությանը կհասնի հուլիսի 29-30–ին և ժամում մինչև 16 գիսաստղի կհասնի։
Միևնույն ժամանակ, աստղաթափին հետևելուն կարող է խանգարել Լուսինը, որը մոտ է լինելու լիալուսնի փուլին և մոտենալու է ռադիանտին։








































