Samsung Galaxy Note 9-ը կներկայացվի օգոստոսի 9-ին, Նյու Յորքում։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում։ Արտադրողը սմարթֆոնը ներկայացնելու մասին ազդարարել է նաև YouTube-ի պաշտոնական ալիքով։
Սմարթֆոնի կաղապարը 2 մմ-ով ավելի կարճ կլինի Note 8-ից, իսկ մատնահետքերի սքաները կտեղակայվի տեսախցիկների տակ, ոչ թե դրանց կողքին։
Ընկերությունը կկատարելագործի տեսախցիկների և ստիլուսի հնարավորությունները։ Աքսեսուարի օգնությամբ հնարավոր կլինի դևայսը հանել արգելափակումից։









































