ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իրավիճակը Ուկրաինայում և Սիրիայում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինի հետ իր բանակցությունները կարող են տեղի ունենալ Հելսինկիում՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Թրամփը հավելել է, որ առաջիկա ժամերի ընթացքում կիմանա հանդիպման հստակ վայրը։









































