Sunday, 21 06 2026
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ՍԾՏՀԿ աշխատանքներում

Հայաստանը կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրա տնտեսական բաղադրիչին:

Երևանում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նա նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ էր նախագահել կազմակերպությունում: Այդ ընթացքում  կենտրոնացել են կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթ՝ առևտրի և տնտեսական զարգացման, հեռահաղորդակցության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկատիրության և այլ ուղղությունների վրա:

«Հայաստանի համար մեծ պատիվ էր նախագահել այս կազմակերպությունում: Նշեմ, որ մեր երկիրը երկու տարի ժամանակահատվածով համակարգում է կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը: Ինչպես գիտեք, այդ ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և մենք կարևորում ենք այդ ոլորտում միջազգային համագործակցության առավելագույն խորացումը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում»,- նշեց Նազարյանը՝ հավելելով, որ այս տարվա մայիսին հաստատվել է ՀՀ-ի կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների փոքր և միջին ձեռնարկատերերի համար նախագիծը:

Նա նաև նշեց, որ այսօր արտաքին գործերի 36-րդ հանդիպման ժամանակ ամփոփել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և արդյունքները: «Ինչպես հայտնի է, Հայաստանը նախագահությունը ստանձնել է 2017 թվականի դեկտեմբերին: Սա կազմակերպությունում մեր երկրի 5-րդ նախագահությունն էր, որի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը վարել է աշխատանքային խմբերի 14 հանդիպում, արտաքին գործերի նախարարների խորհրդի 1 նիստ, ավագ պաշտոնատար կոմիտեի 2 նիստ: Տեղի է ունեցել երկու նախարարական հանդիպում կրթության և զբոսաշրջության հարցերով, որոնց արդյունքներով ընդունվել են հռչակագրեր»,-նկատեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նախագահության շրջանակներում Հայաստանը սերտորեն համագործակցել է կազմակերպության մարմինների, դիտորդ և ոլորտային երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեցող երկրների և կառույցների հետ, որոնցից շատերն այսօր մասնակցել են նիստին և առիթ են ունցել իրենց ներդրումը բերել նախարարական հանդիպմանը և քննարկումներին:

ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսն էլ գոհունակությամբ փաստեց, որ երևանյան հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ անդամ բոլոր երկրներից: «Հաճույքով կարող եմ փաստել, որ այս հանդիպմանը ներկայացված էին մեր 12 անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց պատվիրակություններով: Ավագ պաշտոնյանների աշխատանքի ընթացքում ընդունվեցին կարևոր որոշումներ, որոնցով նոր նախաձեռնություններ ու ձեռնարկներ են նախանշվում»,-ասաց արտասահմանցի պաշտոնյան:

Նա նկատեց, որ այս կազմակերպությունն ամենից հասունն է տարածաշրջանում, որ ջատագովում է տնտեսական զարգացումն անդամ երկրներում: Մայքլ Քրիստիդեսը հավելեց, որ իրենց գործունեության ընթացքում շատ բաների են հասել, իսկ այսօրվա հանդիպումը վերահաստատեց այդ նվաճումները: «Շատ կարևոր հանդիպում էր, շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և գերազանց կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպումը կարևոր էր խորհրդանշական ու էական պատճառներով:

Խորհրդանշական, քանի որ հունիսին մենք նշեցինք մեր կազմակերպության 26-ամյակը, ինչպես նաև մեր կանոնադրության 20-րդ հոբելյանը: Էական պատճառն էլ այն ինտենսիվ գործունեությունն էր, որը վարեց Հայաստանը նախորդ վեց ամիսներին իր նախագահության ժամանակ»,-նշեց ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում