Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Նիգերիայի հետ դրամատիկ խաղի և հաղթանակի մասին:
«Անարդար կլիներ, եթե Արգենտինան դուրս չգար խմբային փուլից: Հաղթանակը մեր և նրանց համար է, ովքեր չեն թողնում, որ իրենց գլուխները հիմարությամբ լցնեն: Կարևորն այն է, որ դուրս եկանք փլեյ-օֆ: Աշխարհի այս առաջնությունում ոչ մեկին ոչինչ հենց այնպես չի տրվում»,-նշել է Մեսսին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Արգենտինան դրամատիկ խաղում 2:1 հաշվով հաղթեց Նիգերիային և դուրս եկավ փլեյ-օֆ, որտեղ կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին:









































