Արգենիտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ԱԱ 2018-ի Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլային հանդիպումից հետո հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է Clubes Mundiales-ը։

Նշվում է, որ համաշխարհային ֆուտբոլի լեգենդը չի կարողացել ինքնուրույն լքել «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտի իր տեղը հանդիպման ավարտից հետո։ Մարադոնայի ճնշումն ընկել է։ Այժմ նրա վիճակը կայուն է։

2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ փուլում Արգենտինա-Նիգերիա հանդիպման ժամանակ Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց մրցակցին։
Diego Maradona needed some assistance leaving the stadium after Argentina's win (via @SteveSpoiler) pic.twitter.com/Mt80bLizhD
— Sports Illustrated (@SInow) June 26, 2018










































