Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները չեն գրանցել աշխատողների մի մասին. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը չգրանցված աշխատողներ է բացահայտել հանրային սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մոտ: «ՆԻԿՎԻՆ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Արամուս գյուղի մերձակայքում իրականացնում է միաժամանակ 2 գործունեություն` հանրային սննդի և տաքսի ծառայության մատուցում:

Արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունում ընկերությունը նշել է 215մ2 մակերեսով սպասարկման տարածք և 8-9 մեքենա, սակայն 2018թ. մայիսին հայտարարագրել է վարձու աշխատողների ակնհայտ քիչ թվաքանակ` ընդամենը 23 հոգի: «Տնտեսվարողը 17 վարձու աշխատողի հետ չի կնքել պայմանագիր և հարկային մարմին նախապես չի ներկայացրել գրանցման հայտ, ինչը նախատեսված է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով»,-նշել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 5-րդ բաժնի պետ Գեղամ Սարմազյանը` հավելելով, որ ռիսկերի վերլուծության համակարգով վերհանված տվյալների հավաստիության հաստատումից հետո տնտեսվարողի մոտ իրականացվել է թեմատիկ ստուգում և առաջադրվել տուգանք` 10 մլն 200 հազար դրամ:

Չգրանցված վարձու աշխատողների առկայության ռիսկը հիմնավորվել է նաև Երևանի Աբովյան 8 հասցեում հանրային սննդի գործունեությամբ զբաղվող «ԷՓՐԻՔՈԹ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊԸ-ի պարագայում: Ընկերությանը պատկանող «Ոստան» ռեստորանային համալիրում ստուգումների 15-րդ բաժնի իրականացրած ստուգման ժամանակ կազմակերպությունում փաստացի աշխատում էին 36 վարձու աշխատակից, սակայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` հայտեր ներկայացված էին ընդամենը 8 հոգու համար, 28-ի պարագայում հայտերը բացակայում էին: Այսպիսով` ընկերությանը լրացուցիչ պետական բյուջե վճարման ենթակա գումար է առաջադրվել 16 միլիոն 800 հազար դրամ»,-հայտնել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 15-րդ բաժնի պետ Ռուբեն Սարգիսյանը:

Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժինը Արարատի մարզի Դիտակ համայնքում հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Հրաշք այգի» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերել և արձանագրել է 31 չգրանցված վարձու աշխատող:

«Դա նախատեսում է տուգանք 18 միլիոն 600 հազար դրամի չափով, իսկ արձանագրված ՀԴՄ շահագործման կանոնների խախտումը նախատեսում է տուգանք` 150 հազար դրամի չափով: Ընդհանուր տուգանքը կկազմի 18 մլն 750 հազար դրամ», – տեղեկացրել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 9-րդ բաժնի պետ Հովհաննես Առաքելյանը:

Ստուգումները դեռ շարունակվում են. վերջնական արդյունքները կամփոփվեն ստուգման ավարտից հետո ստուգման ակտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում