Միացյալ ավիաշինարարական կորպորացիան այս տարի կսկսի գերծանր տրանսպորտային ինքնաթիռի էսքիզային նախագծի մշակման աշխատանքները, որը փոխարինելու կգա «ԱՆ-124 Ռուսլան»-ին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կորպորացիայի տարեկան հաշվետվությունը։
«Տեխնիկատնտեսական հիմքով գերծանր ռազմական-տրանսպորտային ինքնաթիռի նախապատրաստումը և համաձայնեցումը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ, էսքիզային գերծանր ռազմական-տրանսպորտային ինքնաթիռի մշակումը»,-ասվում է կորպորացիայի 2018-ի առաջնահերթություններից մեկում։











































