Արցախում գայլի հաձակման հետևանքով մահացած Կամո Գասպարյանի մոտ կատաղության կլինիկան զարգացել է 23-րդ օրը, իսկ Արինա Մարգարյանի մոտ 25-րդ օրը և ավարտվել մահով:
Արցախի առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ կատաղության կլինիկան հնարավոր է արտահայտվի մինչև 1 տարի ժամկետում և զարգանալու դեպքում մահվան ելքն անխուսափելի է:
Այդ առումով ամենավտանգավորն են գլխի, դեմքի, պարանոցի հատվածները և լորձաթաղանթները: «Գայլի հարձակումից մահացած երեխաներն էլ վնասվածքները ստացել էին հենց այդ հատվածներում»,-տեղեկացրին նախարարույունից:








































