Գեներալ Մանվել Գրիգորյանը չի դիմացել ո՛չ աթոռի, ո՛չ էլ փողի փորձությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Ամենածանր փորձությունն աթոռն է եւ փողը: Մանվելը չի դիմացել ո՛չ փողի, ո՛չ էլ աթոռի փորձությանը եւ ընկել է ամենաստոր վիճակի մեջ»,- ասաց Վահան Շիրխանյանը:









































