Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում հրապարակել է Time ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է արտասվող երեխային նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թանկյանը նաեւ գրառում է արել. «Երբեմն լուսանկարը խոսում է ամեն ինչի մասին: Ամերիկան լիակատար հետընթացի մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»:












































