Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

Խիստ մտահոգիչ են խոսքի ազատության նկատմամբ ներգործության վտանգավոր միտումները. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է համարում լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները և այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Ժողովրդավարական երկրի զարգացման հիմնարար ցուցիչներից է խոսքի ազատությունը և լրագրողի պաշտպանված մասնագիտական աշխատանքը: Լրագրողի աշխատանքի շնորհիվ է ձևավորվում և կայանում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Լրագրողն իր աշխատանքի ընթացքում ղեկավարվում է պատասխանատու լրագրության սկզբունքներով: Սա յուրաքանչյուրին ու առավել ևս պետության ներկայացուցչին պարտավորեցնում է ղեկավարվել լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածով:

Ուստի, լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության իրավասու մարմինների խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների: Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից:

Իհարկե, հասարակության յուրաքանչյուր անդամ ունի այս կամ այն լրատվամիջոցի ու լրագրողի աշխատանքին հետևելու ազատ ընտրության հնարավորություն: Դրանով հանդերձ, կոնկրետ իրավիճակում խիստ մտահոգիչ է «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ սոցիալական ցանցերում առկա՝ վիրավորանք ու ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն պարունակող վերաբերմունքը: Մասնավորապես, սոցիալական մեդիայում արագորեն տարածվում են կոչեր, որոնք ուղղված են լրատվամիջոցը «մերժելուն» ու դրանց թվում նշվող պատճառներից է լրատվամիջոցի «ոչ օբյեկտիվ քննադատությունը»: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ «Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային կայքի հրապարակումների ներքո առկա են այդ լրատվամիջոցի ու լրագրողների նկատմամբ վիրավորանք և սպառնալիք պարունակող մեկնաբանություններ: Հունիսի 22-ից սկսած այս երևույթը հատկապես է սրվել և ուղեկցվում է լրատվամիջոցի լրագրողներին ուղղված անձնական բնույթի սպառնալիքներով:

Խիստ մտահոգիչ է այն, որ մինչ այժմ պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին: Այսպիսի մոտեցումը վտանգավոր է նաև այն առումով, որ կարող է ստեղծել նպաստավոր մթնոլորտ լրատվամիջոցների ու ընդհանրապես խոսքի ազատության նկատմամբ ոչ իրավաչափ միջամտության համար: Մտահոգությունն ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ:

Մարդու իրավունքների պաշտպանն առավել մեծ ուշադրությամբ է հետևելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքին սոցիալական մեդիայում ու դրա նկատմամբ պետության համարժեք արձագանքին՝ նպաստելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքի ու նրանց անխոչընդոտ աշխատանքի երաշխավորմանը, այդ թվում՝ համագործակցելով լրագրողների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում