Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չի պաշտպանել գենդերային չեզոք անձնագրեր տալու պահանջով հայցը: Բրիտանացի իրավապաշտպան ակտիվիստները պնդում Էին, որ անձնագիր ստանալու դիմումներ տալու ներկայիս գործընթացը խտրական Է եւ չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:
Ակտիվիստների ներկայացուցիչ Քրիստին Էլեն Քեյնը լրագրողներին հայտարարել Է, որ երկրի իշխանություններն իրավունք չունեն մարդկանց հարկադրել հարցաթերթիկը լրացնելիս նշելու իրենց սեռը: Ներկայում առանց սեռը նշելու անձնագրեր են տալիս Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, Պակիստանում եւ Մալայզիայում: Այդ փաստաթղթերը ճանաչվում են Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության եւ ավիաիշխանությունների կողմից: Ավելի վաղ նման անձնագրեր տալու նախաձեռնությունը պաշտպանել են շուրջ 70 բրիտանացի խորհրդարանականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:











































