Բրիտանացի մրցարշավորդ Մայք Ջոնսը լուրջ վթարի է ենթարկվել Հարավային Բոստոնում, ամերիկյան NASCAR ասոցիացիայի մրցարշավի ժամանակ: Իր փրկության համար նա պարտական է հորը, ով օգնության է հասել հրշեջներից ավելի շուտ:

Ջոնսի մեքենան, մրցակցի մեքենային բախվելուց հետո մխրճվել էր պարսպի մեջ և անմիջապես բռնկվել էր: Տղայի հայրը, որ հետևում էր տղային, առաջինն է հասել օգնության: Նա դուրս է հանել տղային մեքենայի խցիկից, համոզվել է, որ ամեն ինչ կարգին է նրա հետ, կրկին մտել է վառվող մեքենայի մեջ, որպեսզի ակտիվացնի հակահրդեհային համակարգը: Տեղ հասած հրշեջները վերջնական մարել են կրակը:

«Ես վախենալու ժամանակ չունեի, ես պետք է նրան դուրս հանեի մեքենայից: Ես ընդամենը հայր եմ, որն օգնել է իր երեխային: Ոչ ոք չէր կարող ինձ խանգարել՝ փրկել տղայիս»,- ասել է Ջոնս- ավագը:









































