Ֆլորիդայում ձերբակալել են ամերիկացի ռեփեր XXXTentacion-ի սպանության մեջ կասկածվող տղամարդուն՝ տեղեկացնում է life.ru-ն:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կասկածյալը 22-ամյա Դեդրիկ Դ. Ուիլյամսն է: Ընդ որում նշվում է, որ նա արդեն մի անգամ ձերբակալվել է թմրանյութ, զենք պահելու, ընտանեկան բռնության և ավտոմեքենայի գողության համար:

Հիշեցնենք, որ ռեփեր Ջասեյ Դույնիին, ով հայտնի է XXXTentacion անվամբ, կրակել են ատրճանակից իր ավտոմեքենան նստելիս:










































