Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի հետ համազգային կլոր սեղանի ժամանակ վեճի ընթացքում խոստացել է որոշում ընդունել իր պաշտոնի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Զրույցի ժամանակ Ազարովն ընդդիմադրին հարց է ուղղել Ռուսաստանի գազի համար 20 մլրդ դոլար գերվճարի տրամադրման գործում մեղավորության առնչությամբ:
Յացենյուկն այդ հարցին պատասխանել է, որ ներկայում երկրում ճգնաժամի առյուծի բաժինն ընկնում է այն բանի վրա, որ Ազարովը կառչած է մնում իր աթոռին և չի ցանկանում հեռանալ:
«Ինչ վերաբերում է պաշտոնին… Ես քաջություն ունեմ, ես որոշում կընդունեմ: Քաջություն ունեցիր դո՛ւ (Յացենյուկ) և պատասխանատվություն ստանձնի՛ր»,- հայտարարել է Ազարովը:









































