Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանում ավելացել է ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թիվը. նրանք սիրում են այցելել հատկապես Հաղարծին

Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Հայաստան մեծացել է զբոսաշրջիկների թիվը: Հունիսի 21-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին՝ հավելելով, որ զբոսաշրջիկների թիվը ավելացել է հատկապես Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացումից հետո: «2013 թվականին մոտավորապես 403 էմիրաթցի է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, իսկ արդեն 2017 թվականին զբոսաշրջիկների թիվը հասել է 8347-ի»,-ասաց դեսպանը՝ վստահեցնելով, որ դեսպանությունն աջակցում է այս ոլորտին, որպեսզի երկու երկրների միջև զբոսաշրջությունը լինի երկու կողմերից էլ: «Եթե 2016 թվականի դեկտեմբերին «Էյր-Արաբիա»-ն և «Ֆլայ Դուբայ»-ը կատարում էին շաբաթական ընդամենը 6 չվերթ Էմիրություններից-Երևան և հակառակ ուղղությամբ, ապա 2017 թվականին դրանց թիվը երեք անգամ ավելացել է: Իհարկե, այդ թիվը տոն օրերին, Ամանորին, ինչպես նաև ամառային արձակուրդներին կարող է ավելանալ»,-նշեց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե Հայաստանի ո՞ր վայրերն են հատկապես նախընտրում զբոսաշրջիկները, դեսպանն ասաց, որ իրենք Հայաստանում ամենատարբեր վայրեր են նախընտրում: «Էմիրաթցիները սիրում են Սևանը, Դիլիջանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, ինչպես նաև Հաղարծինը, որը հիմնովին վերանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմիի հովանավորությամբ»,-հավելեց Հայաստանում ԱՄԷ դեսպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում