Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևում ցուցարարներին ցրելու պատասխանատվությունը երեք մարդ են կրում: Ազգանուններ նա չի նշել:
«Միայն ուզում եմ ասել, որ երեք մարդ, ովքեր այդ գիշեր Մայդանի մոտակայքում են եղել, նրանք են անմիջականորեն կապ ունեցել այն որոշման հետ, որը կայացվել է: Եվ ես կարծում եմ, որ նրանք են կրում այնտեղ կատարվածի ողջ պատասխանատվությունը: Մոտակա ժամանակներս մենք այդ մասին հրապարակայնորեն կհայտարարենք»,- Յանուկովիչի բառերն է մեջբերում УНИАН-ը:








































